Քաղաքական
Լևոն Զուրաբյան. Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանու՞մ են նայել
Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`
- ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,
- կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,
- կորցրեցինք 5,000 մարդկային կյանք,
- հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,
- հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,
- ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,
- ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,
և այդ ամենից հետո
- միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,
- չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,
- մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,
- մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,
- մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,
- մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:
Հա, հաստատ վստահեցինք:
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանու՞մ են նայել:



