«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Ի՞նչ ծրագրով է ՀԱԿ-ը մասնակցելու ընտրություններին. Լևոն Զուրաբյանը փակագծեր է բացում

Ի՞նչ ծրագրով է ՀԱԿ-ը մասնակցելու ընտրություններին. Լևոն Զուրաբյանը փակագծեր է բացում

Իշխանությունները տապալել են 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցի քննարկումը Ազգային ժողովի լիագումար նիստում:

Վկայակոչելով զեկույցի ներկայացման ժամկետի խախտումները և պետական գաղտնիքի հետ կապված խնդիրները` իշխանությունները հրաժարվում են պարտության համար պատասխանատվության և մեղավորության բաշխման իրենց իսկ բեմադրած շոույի վերջին ակտից:

Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի տարեդարձի ուղերձի մեջ Փաշինյանը հանդես է եկել ինքնախոստովանական ցուցմունքով և վկայել է, որ գիտակցաբար մերժել է Մինսկի խմբի համանախագահության 2019 թվականի խաղաղության պլանը ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 8-ի զինադադարի պայմանները, որպեսզի տապալի Հայաստանի «անկախությանը սպառնացող» խաղաղության հաստատումը և հնարավոր դարձնի «Ադրբեջանի հետ հաշտությունն և Թուրքիայի հետ երկխոսությունը», ինչից հետևում է, որ նա գիտակցաբար ընտրել է պարտության և Արցախի ոչնչացման ռազմավարությունը:

Այս խոստովանությունը անհաղթահարելի հակասության մեջ է մտնում հանձնաժողովի «եզրակացությունների» հետ, հետևաբար, իշխանական թիմը, խառնվելով սեփական ստերի մեջ, գերադասում է ծածկադմփոցով ավարտել հանձնաժողովի աշխատանքը:

Հաջորդ իշխանության գործերից մեկը պիտի լինի այս պարտակման հաղթահարումը, ինչի համար ամենակարևոր նախադրյալը կդառնա 2019 թվականի խաղաղության պլանի և Հայաստանի դիվանագիտական արձագանքը փաստող փաստաթղթերի հրապարակունը:

Ինչքան էլ հոխորտա, Նիկոլ Փաշինյանը չի հրապարակելու իր հանցավորությունն ապացուցող այս փաստաթղթերը: Մենք` կանենք:

Լևոն Զուրաբյան

Ամբողջական՝ abcmedia.am-ի տեսանյութում: