Տարածաշրջան
Լավրովը վստահ է՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի», - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։