Պաշտոնական
Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան։
«Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում»,– ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Փաշինյանը նշել է նաև, որ անում են հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։