«  Ապրիլ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց պաշտոնանկ անել Ջանջուղազյանին

«Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց պաշտոնանկ անել Ջանջուղազյանին

Ազգային ժողովում քննարկվեց Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։
Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ էր մեկը։

Նախքան քվեարկությունը կսկսվեր` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցըհայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ավելացեց, որ իրենք կողմ են քվեարկելու առաջարկին: ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ ակտիվ մասնակցել է հարցուպատասխանին, և քննարկումը ցույց տվեց, որ մենք պարզ հարցերի պատասխանները չստացանք»,- ասաց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Ջանջուղազյանին աշխատանքից ազատելու առաջարկն ապրիլի 17-ին ԱԺ–ի նիստում հնչեցրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ պետական ծառայողների թվաքանակի առաջիկա կրճատման հարցի քննարկումների ընթացքում Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետը պետք է պաշտոնից ազատի Ջանջուղազյանին։ Պատգամավորը նշեց, որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել, թե որ գերատեսչություններում և ինչ քանակի աշխատակիցներ են մտադիր կրճատել, և որքան գումար արդյունքում կտնտեսվի։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ իր հարգալից վերաբերմունքը ԱԺ–ի նկատմամբ թյուր կերպով է մեկնաբանվել` որպես անհարգալից։
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը` նախարարը նշեց. «Ուզում եմ նաև ասել, որ այսօր իմ բացակայությունն այդ հարցի քննարկման ընթացքում նույնպես մեկնաբանվել է որպես անհարգալից։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի` ԱԺ կանոնակարգը որևէ մասնակցություն ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ ԱԺ–ի և ԱԺ պատգամավորների նկատմամբ հարգանքը որևէ այլընտրանք չունի։

Այդուհանդերձ, վարչապետն առաջարկեց.«Եթե դա կարևոր է, չեմ կարծում, թե դժվար է ԱԺ բոլոր քննարկումներին ապահովել ՀՀ կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»։

Նիկոլ Փաշինյանը հրահանգեց քննարկել ու մշակել անհրաժեշտ իրավական փոփոխություններ, որպեսզի նման իրավիճակներ այլևս չլինեն։