Կարեվոր
Մարզպետ. «խնդրում եմ չանցնել ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս»
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից հայտնում են.
«Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։
Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում։
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ»