«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. «Սին լոզունգների գեներատորը»

Մեսրոպ Հարությունյան. «Սին լոզունգների գեներատորը»

aliqmedia.am «...Բա որ ասում եմ բանդագուշա՞նք է։ Ուրեմն շենքերը վաճառելուց հետո բուհերը պիտի մի հինգ, գուցե տասը տարի չաշխատեն, սպասեն, թե էդ շենքերի վաճառքից ստացված գումարներով երբ է «ակադեմիական քաղաքը» կառուցվելու… Տրամաբանություն մի փնտրեք։ Չկա։ Միակ տրամաբանությունը վերլուծելու անընդունակ զանգվածից «այոոոոո» բացականչություն կորզելն է։

Եվ երբ պարզվեց, որ սա հերթական կեղծ լոզունգն է, այն շտապեց շտկել եւ շեֆի «պատիվը փրկել» կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, որը մարտի 31-ի իր ասուլիսում հայտարարեց, թե բուհերի շենքերին որ եւէ վտանգ չի սպառնում, առավել եւս՝ նման որոշում չկա, եւ որ գաղափարը իրականություն դարձնելու համար բոլոր շենքերն էլ եթե վաճառվեն, միեւնույն է, բավարար չէ։ Լուրջ ներդրումներ են հարկավոր ակադեմիական քաղաքներ կառուցելու համար։ Էլի բաներ ասաց նախարարը, որ իր կարծիքով սրբագրեցին վարչապետի խոսքերը։ Բայց դա արդեն էական չէ։ Դա նա ասում է լրագրողներին, որոնք, այո, կտարածեն այդ խոսքերը։ Բայց այն ունկնդիրը, որը լսել էր վարչապետին, այլեւս չի կարդա դա։ Նրա հիշողության մեջ մնաց միայն, որ Նիկոլն ուզում է կրթությունը եւ գիտությունը զարգացնել, բայց սրիկա ընդդիմադիրներն ու նույնքան սրիկա լրագրողները խանգարում են։

Ինչո՞ւ այսքան երկար անդրադարձանք այս, կարծես թե ամեն կողմից քննարկված ելույթին։ Որովհետեւ սա լավագույնս է բնութագրում Փաշինյանի լոզունգասիրությունը։ Հիշենք նախորդ լոզունգներից մի քանիսը, որոնք նույնքան սին են, բայց «հմայում են» մտքի մեջ խորանալ չցանկացողներին: Օրինակ՝ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ…» պոպուլիստական մեծագույն սուտը կամ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կեղծ պնդումը։ Իսկ առավել ցնորական են հիմա հնչում 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եւ յուր պրոպագանդիստների «մարտակոչերը»։

Սին լոզունգների գեներատորի մասին խոսելը եւս մի նպատակ ունի. առաջիկայում արտահերթ ընտրություններ են եւ ոչ միայն փաշինյանական, այլեւ ընտրություններին մասնակցող մյուս ուժերի քարոզիչները նման լոզունգներ շատ են հնչեցնելու։ Ընտրողը պիտի սովորի տարբերել լոզունգը՝ ծրագրից։

Անհույս բան եմ ասում։ Գիտեմ...»

Լրագրող, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedia.am կայքում