«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մի քանի տեղեկություն «Մոդեռնա»-ի ու «Կորոնավակ»-ի մասին

Մի քանի տեղեկություն «Մոդեռնա»-ի ու «Կորոնավակ»-ի մասին

Առողջապահության ազգային Ինստիտուտը շարունակում է ներկայացնել պատվաստանյութերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն։ 

Եվ այսպես՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար:

«Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից , պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։

Իսկ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակվել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերության կողմից:

«Կորոնավակ»-ը գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմուն համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար: