«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։ Ուշագրավ է, որ Միհրան Պողոսյանի գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, թե նա հայաստանյան իրավապահներին հայտնել է Մոսկվայի իր հասցեն։

Օրերս իրավապահները խուզարկություն էին իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը։ Իրավապահների գործողության ընթացքում տարածվել էր նախկին պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը:
ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացաել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։