«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Միջին վիճակագրական իմքայլական պաշտոնյայի «չափորոշիչները». «ՉԻ»

Միջին վիճակագրական իմքայլական պաշտոնյայի «չափորոշիչները». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Հայաստանն այսօր ղեկավարում են փողոցից կամ լավագույն դեպքում՝ Երևանի կենտրոնի փաբ-երից եկած պատահական մարդիկ, բայց սա, վստահաբար, դասական իմաստով «պատահական մարդկանց իշխանություն» չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետական համակարգի առանցքային պաշտոններում նշանակում է այնպիսի «կադրերի», որոնք հանրային ընկալմամբ գուցե պատահական մարդիկ են, բայց իրականում խստորեն համապատասխանում են իր սահմանած շատ կոնկրետ չափանիշներին։ Իսկ այդ չափանիշները պայմանավորված են այն կոնկրետ նպատակներով, որն իր առջև դրել է Նիկոլ Փաշինյանը։

Որո՞նք են եղել այդ նպատակները «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» անմիջապես հետո, և որո՞նք են հիմա։ Նիկոլի՝ գուցե իսկապես էլ «պատահական մարդու», իշխանության գալուց հետո այդ նպատակները բավականին տեսանելի էին։ Երկրի ներսում ամրապնդել սեփական իշխանությունը, խլել նախկինների ունեցվածքը, «կզըցնել» օլիգարխներին և դրանով իսկ իր համար սեփական «նյութական բազա» ու գրպանային օլիգարխներ բուծել, քանդել բոլոր այն շատից-քչից կայացած ինստիտուտները, որոնք հետագայում կարող են դիմադրության օջախներ դառնալ (բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ, դատաիրավական համակարգ, եկեղեցի, կրթական համակարգ և այլն)։ Բայց քանի որ հնարավոր չէր լինի ամեն ինչ հիմնահատակ ավերել առանց «աշխարհայացքային փոփոխությունների»՝ զուգահեռաբար պետք էր փոխել մարդկանց վերաբերմունքը սեփական անցյալի, սեփական պատմության, հայրենիքի, կրոնի, ընտանիքի, բարոյական արժեքների ու ավանդական միջանձնային հարաբերությունների նկատմամբ։ Մի խոսքով՝ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ մենք 3 հազար տարի սխալ ենք ապրել, մեր ամեն ինչը կեղծ է, ու պետք է «ջնջել-նորից սկսել»։

Իսկ ի՞նչ չափանիշների պիտի համապատասխանեն այն «կադրերը», որոնք պիտի կյանքի կոչեն այս «օրակարգը»։ Դրա համար պետք են մարդիկ, որոնք․

1․ Իրենցից ոչինչ չներկայացնեն և ամեն ինչի համար պարտական լինեն բացառապես անձամբ Նիկոլ Փաշինյանին,

2․ Ընդհանրապես քաղաքական հայացքներ ու բարոյական արժեքներ չունենան (որովհետև հակառակ դեպքում չեն համաձայնվի նախկին արժեքները քանդել ու «նորերը» ստեղծել),

3․ Բանակում ծառայած չլինեն,

4․ Պատրաստ լինեն ուրանալ ոչ միայն հայ ժողովրդի, այլև իրենց սեփական անցյալը (որովհետև Նիկոլին պետք են հազարավոր «կադրեր», որոնք նախկինների օրոք են «մարդ դարձել», բայց դա նրանց չպետք է խանգարի ամենաստոր ձևերով գործել «իրենց մարդ դարձրածների» դեմ),

5․ Պայմանականորեն ասած՝ «փոքր ժամանակ հեծանիվ ունեցած չլինեն» կամ «հայաթում անընդհատ ծեծ կերած լինեն», որպեսզի ավելի մեծ կատաղությամբ ինքնահաստատվեն ու վայելեն իշխանական լծակները,

6․ Չվախենան հռհռալ, ասենք, հավատքի, ավանդական ընտանեկան արժեքների կամ անցյալի հաղթանակների վրա ու դա համարեն «առաջադիմության» ապացույց,

7․ Անպայման կրիմինալ հակումներ ունենան, ու կարևոր չէ, թե կոնկրետ ինչպիսի՝ կոռուպցիա, սովորական «պլանքյաշություն», թե մարդկանց երեսին թքելու սովորություն, որովհետև այդ հակումները «կադրերին» հնազանդ կպահեն ու կստիպեն կատարել Նիկոլի ցանկացած հրահանգ։

Հիմա հասկանալի դարձա՞վ, թե ինչ բարդագույն «քասթինգ» են անցել այսպես կոչված «ուսապարկերը»։ Դրա համար էլ միջին վիճակագրական իմքայլական պաշտոնյայի կերպարը մոտավորապես այսպիսին է՝ «իզմ»-եր չունեցող, անցյալ չունեցող, բարոյական արգելակներ չունեցող, սուտասան, ագահ, ինքն իր անսպասելի հարստացումից զարմացած, ագրեսիվ, սրա-նրա երեսին թքող, մի քիչ պոպուլիստ-մի քիչ «պլանքյաշ»․․․

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: