Միքայել Դանիելյանը՝ մեր և ձեր Ազատության համար
«Մեծացել եմ ջազի հնչյունների ներքո: Ծնողներս այլ արժեքներ կրող մարդիկ էին և դրա համար է, որ ինձ ազատ և համարձակ են դաստիարակել, և որ կարևոր է, սովորեցրել են հանդուրժողականություն, հարգանք մարդկանց նկատմամաբ: Նույնն էլ ինքս եմ անում` սերմանելով իմ երեխաների մեջ հարգանք, հանդուրժողականություն և ազատություն»:
Միքաել Դանիելյան
«Ինչ ասել է քաղաքացիական հասարակություն, ես դա չգիտեմ, Հայաստանում չեմ տեսնում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք որևիցէ ոլորտում գործունեություն են ծավալում, սակայն քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, չկա: Ինչու՞ եմ այսպես ասում: 2008 թ-ին, եթե կար քաղաքացիական հասարակություն, ապա բոլորը պետք է անդրադառնային այն բանին, թե ինչ կատարվեց մարտի մեկին, սակայն ոչ ոք ոչինչ չարեց»:
«Հասարակությունն ունի շատ «հիվանդ» տարրեր, որոնք «բուժման» կարիք ունեն: Երբ հասարակության մեջ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են վաճառել իրենց ձայները 5000-ից 10000 դրամով, դա հիվանդություն է: Երբ իմանում ես, որ մարդուն ծեծել են ոստիկանության բաժանմունքում, մտածում ես, որ երևի մեղավոր էր, դրա համար են ծեծել, դա էլ է հիվանդություն:
Շատ բան պետք է փոխվի մեր հասարակության մեջ, շատ շտկումների, գաղափարական փոփոխությունների կարիք կա»։
«Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի» հիմնադիր Միքայել Դանիելյանը վախճանվել է 2016-ի օգոստոս 24-ի․ նա 57 տարեկան էր: