«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Միշել. Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել. հայտարարություն

Միշել. Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել. հայտարարություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով:

Հայտարարության մեջ ասված է.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման մասին քննարկումները շարունակելու համար։

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու եւ Հարավային Կովկասի ապահով, կայուն, խաղաղ եւ բարգավաճ դարձնելու համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Ղեկավարները քննարկել են զարգացումները, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից եւ 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո: Նրանք դիտարկել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել են վերջին շրջանի լարվածությունը եւ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին ամբողջապես հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Նրանք ողջունել են մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը եւ անհրաժեշտ են համարել շարունակել այդ շփումները՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համարժեք կատարողականը ապահովելու համար:
Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարեւորությունը վստահության եւ խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր մարդասիրական խնդիրների ամբողջական եւ արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ մնացած կալանավորների ազատումը եւ անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, եւ հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: ԵՄ-ն կշարունակի նաեւ աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ մարդասիրական ականազերծման ջանքերին՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն եւ ավելացնելով ֆինանսական օգնությունը:

Շառլ Միշելը ի նկատի է առել եւ՛ նախագահ Ալիեւի, եւ՛ վարչապետ Փաշինյանի հայտարարած ցանկությունը՝ արագ շարժվել իրենց երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ խնդիրներին։
2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ ապրիլի վերջ ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։

Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատում կլինի.

1.   սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը
2.   ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով եւ  մերձակայքում:

Եվրոպական խորհրդի նախագահը նաև շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման եւ լարվածության նվազեցման էական տարր է հանդիսանում։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը տրամադրել խորհրդատվություն եւ աջակցություն:

Ղեկավարները քննարկել են նաեւ կոմունիկացիոն ենթակառուցվածքի վերականգնումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Հարավային Կովկասում։ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին եւ Ադրբեջանին արդյունավետ լուծումներ գտնել ավտոճանապարհային միացումների վերականգնման համար»։

ՀՀ կառավորության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: