Աշխարհ
ՆԱՏՕ-ն հերքում է Լուկաշենկոյի մեղադրանքները
ՆԱՏՕ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդար Լուկաշենկոյի մեղադրանքները երկրի արևմտյան սահմանին ռազմական ուժ ավելացնելու մասին, հաղորդում է Reuters-ը։
«Տարածաշրջանում չկան ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր։ Դաշինքի արեւմտյան գոտում ՆԱՏՕ-ի բազմամյա ներկայությունը վտանգ չի ներկայացնում որեւէ երկրի համար։ Այն կրում է բացառապես պաշտպանական բնույթ ու ձեւավորված է կոնֆլիկտը կանխարգելելու և խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսքը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ դաշինքի տանկերն ու ինքնաթիռները գտնվում են երկրի սահմանից 15 րոպե հեռավորության վրա։