Խոսք
«Ո՞վ իրավունք ունի անհասանելի դարձնելու պետմիջոցներով ստեղծված նման ռեսուրսը»
Սփյուռքի նախարարությունը թվային գրադարան ուներ http://libmindiaspora.am/ հասցեով: Շատ լավ գրականություն կար թվայնացված՝ հիմնականում արևմտահայ և սփյուռքահայ, որ ուրիշ թվային գրադարաններում չկար: Իշխանափոխությունից հետո գրադարանն անհասանելի է:
Ո՞վ կարող է ասել՝ ո՞ւր է. նախկիննե՞րն են անհասանելի դարձրել, թե՞ ներկաներն են փակել: Ահագին փող էր ծախսվել թվայնացման վրա (սարքավորումներ, աշխատուժի վարձատրություն, գրքերի գնում և այլն):
Ո՞վ իրավունք ունի անհասանելի դարձնելու պետական միջոցներով ստեղծված նման ռեսուրսը: