Քաղաքական
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, Արամի փողոցում հավաքված քաղաքացիներին։
Բերման ենթարկվածերը հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք Նիկոլ Փաշինյանի հասցեին զայրացած կոչեր էին անում` պահանջելով, որ նա հրաժարական տա։
Քաղաքացիներին բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը հրեց Sputnik Արմենիայի օպերատորին, որն այդ պահին նկարահանում էր ոստիկանների գործողությունները:
Հարվածից նա գլխիվայր գլորվեց։