«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 187 նոր դեպք և 54 առողջացած

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 187 նոր դեպք և 54 առողջացած

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ. 

պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 282 է:

ՀՀ ԱՆ