Կարեվոր
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած
Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ:
Երեկ 1848 թեստ է արվել, ընդհանուր՝ 170012:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ.
պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։