«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Փաշինյանի որոշմամբ Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի Կոթի գյուղում

Փաշինյանի որոշմամբ Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի Կոթի գյուղում

Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի Կոթի գյուղում` չնայած Պանթեոնում հուղարկավորելու առաջարկներին

Տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: «Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին»: Տեղեկությունը հայտնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին  նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)  հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։