Քաղաքական
Փաշինյանի խոստումն ու Խունդկարյանի ընտրությունը (տեսանյութ)
Ազատվելու փոխարեն ՍԴ դատավորի կարգավիճակ. Փաշինյանի խոստումն ու Խունդկարյանի ընտրությունը:
Այսօր խորհրդարանն ընտրեց ՍԴ դատավորների երեք թափուր տեղերը համալրելու համար կառավարության, ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածուներին:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։
- ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ և ընտրվել ՍԴ դատավոր:
- ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը ստացել է 86, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:
- ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է Սդ դատավոր:
Տեսանյութը՝ factor.am-ի