Պաշտոնական
Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իր առարկություններով ՀՀ վարչապետին է վերադարձրել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը: