Քաղաքական
Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա հեռավար կարգով՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս մասին հայտնել է ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի օգնական Իյա Մալկինան: Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik-ը:
«Դեկտեմբերի 4 – ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ առերես ձևաչափով, ինչպես պլանավորվում Էր ավելի վաղ», - գրել է Մալկինան:
Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կազմակերպելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, Մոսկվա պետք է մեկներ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը: