«Սա ցինիզմ ու անբարոյականություն է ուղղված յուրաքանչյուրիս» (տեսանյութ)
«Իմ քայլի» պատգամավորներն այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբիոնից ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր»,- իր ելույթում ասաց Փաշինյանը, ինչից հետո իմքայլական պատգամավորները հոտնկայս սկսեցին ծափահարել նրան։
Սա ցինիզմ ու անբարոյականությունա ուրիշ ոչինչ, ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Դավիթ Ֆիդանյանը.
«Սա ցինիզմ ու անբարոյականությունա ուղղված յուրաքանչյուրիս: Էս մարդիկ իրականությունից կտրվել ու ձեռ են առնում մի ողջ ժողովրդի: Էս ամենը իրենց չի ներվելու: Ես չգիտեմ պատմության մեջ մի երկիր որտեղ ստորացուցիչ կապիտուլյացիայից հետո էս տիպի անբարոյական պահվածքա դրսևորվել»: