«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 15

Պատմության այս օրը. հունիսի 15

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օրը (World Elder Abuse Awareness Day)
  • Նվիրատվությունների համաշխարհային օրը (Worldwide Day of Giving) *
  • Քամու համաշխարհային օրը  (Global Wind Day) *
  • Միս չուտելու համաշխարհային օրը (World Meat Free Day) *
  • Զբոսնելու միջազգային օրը *
  • Մոտոցիկլով աշխատանքի գնալու օրը (Ride to Work Day) *
  • Ազատությունների մեծ խարտիայի օրը (Magna Carta Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Արկանզասի պետականության օրը (Arkansas Statehood Day)
  • ԱՄՆ - Բնություն լուսանկարելու օրը (Nature Photography Day) *
  • ԱՄՆ - Օմարի ազգային օրը (National Lobster Day) *
  • ԱՄՆ - Ժպտալու ուժի ազգային օրը (National Smile Power Day) *
  • Բերմուդյան կղզիներ - Ազգային հերոսների օրը 
  • Դանիա - Ազգային դրոշի օրը 
  • Դանիա - Վալդեմարի և վերամիասվորման օրը
  • Իտալիա - Ճարտարագետի օրը
  • Կոլումբիա - Քրիստիի կորպուսի օրը (Corpus Christi) 
  • Կոստա Ռիկա - Ծառատունկի օրը
  • Կուկի կղզիներ - Մանգայի Ավետարանի օրը (Mangaia Gospel Day) 
  • Հայաստան - Պետական դրոշի օրը 

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
 
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։
ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:

  • Հայաստան - Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր (Հայ Առաքելական եկեղեցի)

Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը: Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: 

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է:

  • Հարավային Կորեա - Գյուղատնտեսության օրը 
  • Հնդկաստան - Ռաջա Պարբա (Raja Sankranti) *
  • Ղրղզստան - Հրշեջ ծառայության աշխատողների օրը
  • Ճապոնիա - Սանյոյի փառատոնը (Sannō Matsuri) *
  • Միացյալ Թագավորություն - Բրիտանական գարեջրի օրը (Beer Day Britain) *
  • Նորֆոլկ կղզի - Թագուհու ծննդյան օրը 
  • Ռուսաստան - Պատանի բնասերի շարժման ստեղծման օրը *
  • Ռուսաստան - Նոր համաստեղություններ հորինելու օրը
  • Ռուսաստան - Տղամարդկային թերությունների տոնը
  • Ֆիլիպիններ - Կագայան-դե-Օրո քաղաքի խարտիայի օրը (Cagayan de Oro City Charter Day) 

* Հունիսի 15-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը:
2004 - Հայտնաբերվեց Cabir առաջին ցանցային վիրուսը բջջա­յին հեռախոսների համար։
1994 - Թողարկվեց ամերիկյան «Առյուծ արքան» մուլտֆիլմը։

  • Նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում երեսուներկուերրորդն է:

1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտա­կարգ դրություն հայ­տա­րարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջան­նե­րում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբե­ջա­նա­կան տեղամա­սում:
1983 - Փարիզի Օռլի օդանավակայանում ռումբի պայթյունից զոհվում է 8 մարդ, 60-ը՝ վիրավորվում։

  • ԱՍԱԼԱ-ի ֆրան­սիա­կան մաս­­նա­ճյու­ղի ղեկավար Վարուժան Կարա­պետ­յանը խոստովանել է, որ ռումբը պետք է պայ­թեր թուր­քական օդա­նավում։

1954 - Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն:
1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
1915
- Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը (Մատթես Սարգիսյան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ:
1667 - Ժան-Բատիստ Դենին առաջին անգամ արյան բարեհաջող փոխներարկում կատարեց:
1389 - Տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև:
1215 - Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը` ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա:


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Լուիզա Ղամբարյան, հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2014)
1973 - Նիլ Պատրիկ Հարիս, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, իլյուզիոնիստ
1973 - Բրայան Օսթին Գրին, ամերիկացի դերասան
1969 - Օլիվեր Կան, գերմանացի դարպասապահ
1969 - Այս Քյուբ, ամերիկացի ռեփեր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և կինոռեժիսոր
1964 - Թոուհիդի Թաբարի, պարսիկ վայելչագիր և նկարիչ 
1963 - Հելեն Հանտ, ամերիկացի դերասանուհի
1960 - Օլիվեր Կան, դարպասապահ
1954 - Ջեյմս Բելուշի, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, կոմպոզիտոր
1953 - Սի Ցզինպին, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, և Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ
1949 - Սամվել Հակոբյան, հայ երկրաֆիզիկոս
1946 - Դեմիս Ռուսոս, հույն երգիչ
1943 - Ջոնի Հալիդեյ, ֆրանսիացի երգիչ
1941 - Հարրի Նիլսոն, ամերիկացի երաժիշտ

  • Նրա երաժշտությունը հնչում է տասնյակ ֆիլմերում՝ «Լավ տղաներ», «Կատաղած շներ», «Կեսգիշերային կովբոյ», «Ֆորեստ Գամփ»։

1920 - Ալբերտո Սորդի, իտալացի դերասան և ռեժիսոր
1918 - Թըրք Վեն Լեյք, հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ
1913 - Արտեմ Ջալալյան, օպերատոր, դերասան
1912 - Գագիկ Հովակիմյան, հայ կենսաքիմիկոս
1902 - Էրիկ Էրիկսոն, եղել է հոգեբան հոգեվերլուծության և հոգեբանության զարգացման բնագավառներում
1899 - Երվանդ Քոչար, նկարիչ-արձանագործ
1843 - Էդվարդ Գրիգ, նորվեգացի կոմպոզիտոր

Читать на русском