«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 22

Պատմության այս օրը. հունիսի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արևադարձային անտառների համաշխարհային օրը (World Rainforest Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Սոխի օղակների ազգային օրը (National Onion Ring Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե էկլերի ազգային օրը (National Chocolate Eclair Day) *
  • ԱՄՆ - Համբույրի ազգային օրը (National Kissing Day) *
  • ԱՄՆ - Դրական մեդիայի օրը (Positive Media Day) *
  • ԱՄՆ - Ռադլերի ազգային օրը (National Radler Day) *
  • ԱՄՆ - Ջեռուցման և օդափոխման տեխնոլոգիայի ազգային օրը (National HVAC Tech Day) *
  • ԱՄՆ - Հիմար տղաների օրը (Stupid Guy Thing Day) *
  • ԱՄՆ - Կինդեր B-ի օրը (B Kinder Day) *
  • Լատվիա - Հերոսների հիշատակի օրը
  • Իրան - Գիդիաների ազգային օրը 
  • Կանադա - Հայտնագործման օրը (Discovery Day) 
  • Կոլումբիա - Սուրբ Սրտի օրը (Sacred Heart) *
  • Կոլումբիա - Փաստաբանի օրը (Día del abogado) 
  • Հայաստան - Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների (Հայ առաքելական եկեղեցի)

Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:
Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:

  • Հորվաթիա - Հակաֆաշիստական դիմադրության օրը (Anti-Fascist Struggle Day) 
  • Ռուսաստան - Սգո և հիշատակի օրը - Հայրենական մեծ պատերազմի սկիզբը
  • Ռուսաստան - Կատուներին աչքով տալու օրը
  • Ռուսաստան - Անգյալների տոնը
  • Սալվադոր - Ուսուցչի օրը 
  • Ֆրանսիա - Օրգանների դոնորության և փոխպատվաստման մասին մտորելու ազգային օրը *

* Հունիսի 22-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Վաշինգտոնի մետրոյում երկու գնացք բախվեցին։
1981 - Մարկ Դեյվիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։
1978 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակը՝ Հարոնը։
1942 - Կիևում տեղի ունեցավ, այսպես կոչված, «մահվան մր­ցու­մը» Կիևի «Դինամոյի» և գերմանական «Լյուֆտվաֆեի» ֆուտբոլիստների միջև։

  • Կիևցիները հաղթեցին՝ 5։3։

1941 - Հիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը

  • Ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցավ հայ ժողովուրդը։ Մեծ հայրենականին մասնակցեց մոտ 600 հազար հայ, որից 200 հազարից ավելին զոհվեց մարտերում։
  • Այս օրը Ռու­սաս­տանում նշվում է սգո և հիշատակի օր։

1941 - Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
1916 - Գերմանական բանակը Ֆլերի մոտ (Ֆրանսիա) առաջին անգամ օգտագործեց նոր թունավոր գազ՝ ֆոսգեն։
1889 - Եվրոպայում առաջինը Գերմանիայում մտցվում է ծե­րու­թյան կենսաթոշակ։
1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։
1812 - Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
1661 - Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։

  • Մինչ այդ կնոջ դերը կատարում էր տղամարդը։

431 - Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
մ.թ.ա. 168 - Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Սինդի Լուպեր, ամերիկացի երգչուհի
1949 - Մերիլ Սթրիփ, ամերիկացի դերասանուհի

  • Ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» ներկայացված դերասանուհին է, համապատասխանաբար 19 և 26 անգամ։ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Եղնիկների որսորդը», «Աֆրիկայից», «Սատանան «Պրադա» է հագնում», «Ժամեր», «Կրամերը Կրամերի դեմ», «Սոֆիի ընտրությունը», «Մեդիսոն շրջանի կամուրջները», «Երկաթե տիկինը», «Գաղտնի դոսյե»։

1947 - Նատալյա Վառլեյ, ռուս դերասանուհի

  • Հայտնի է «Կովկասի գերուհին» ֆիլմում խաղացած Նինայի դերով։

1906 - Բիլլի Ուայլդեր, ամերիկացի հայտնի ռեժիսոր, 6 «Օսկարի» դափնեկիր

  • Ռեժիսորի նկարահանած հայտնի ֆիլմերն են «Ջազում միայն աղջիկներն են», «Բնակարան», «Սաբրինա», «Բուլվար Սանսեթ»։

1898 - Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմանացի գրող

Ռեմարկի հայտնի ստեղծագործություններն են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ռազմաճակատում առանց փոփոխությունների»։

  • Կինը սիրուց ավելի խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը։
  • Հիշիր տղաս, որ երբեք ու երբեք կնոջ աչքին ծիծաղելի չես լինի, եթե ինչ-որ բան անես հանուն նրա։
  • Ասում են՝ ամենից դժվարը կյանքի առաջին յոթանասուն տարին ապրելն է։ Հետո ամեն ինչ գնում է իր հունով։
  • Ավելի ձանձրալի բան չկա, քան դիտել, թե ինչպես է մարդը ցուցադրում իր խելքը։ Հատկապես, եթե խելք չունի։
  • Ամենաթեթև բնավորությունը ցինիկներն ունեն, ամենաանտանելին՝ իդեալիստները։ Դա ձեզ տարօրինակ չի՞ թվում։
  • Ավելի լավ է մեռնել, երբ ապրելու ցանկություն կա, քան ապրել մինչ այն պահը, երբ կուզենաս մեռնել։
  • Իրականում մարդն իսկապես երջանիկ է, երբ ժամանակին ուշադրություն չի դարձնում։
  • Փողը շատ կարևոր բան է։ Հատկապես, երբ այն չկա։
  • Իսկական իդեալիստը ձգտում է դեպի փողը։ Փողն ազատություն է։ Իսկ ազատությունը կյանք է։
  • Կյանքում միայն հիմարն է հաղթում։ Գիտուն մարդը շատ խոչընդոտներ է տեսնում ու մինչև ինչ-որ բան սկսելը կորցնում ինքնավստահությունը։ Դժվար ժամանակներում միամտությունը ամենաարժեքավոր գանձն է, այն կախարդական վերարկու է, որն ունակ է թաքցնել այն վտանգները, որոնց գիտուն մարդը հիպնոսացածի նման դեմ է առնում։
  • Երբեք ոչ մի բարդ քայլ մի ձեռնարկեք, հատկապես եթե ուզածին կարելի է ավելի հեշտ մեթոդներով հասնել։ Սա կյանքի ամենաիմաստուն կանոններից մեկն է։ Միայն թե այն գործնականում կիրառելը շատ բարդ է։ Հատկապես մտավորականների ու ռոմանտիկների համար։
  • Մելանխոլիկ դառնում ես, երբ մտածում ես կյանքի մասին, իսկ ցինիկ, երբ տեսնում ես, թե ինչ է անում կյանքի հետ մարդկանց մեծամասնությունը։
  • Տղամարդը շահամոլ է դառնում միայն կանանց քմահաճույքների պատճառով։ Կին չլիներ, փող էլ չէր լինի, իսկ տղամարդիկ կլինեին հերոսների ցեղ։
  • Ի՞նչ տարօրինակ են մարդիկ։ Անցյալը ատում եք, ներկան՝ արհամարհում, իսկ ապագային անտարբերությամբ եք նայում։ Սա հազիվ թե լավ բանի բերի։
  • Չե՞ք հասցրել նկատել, որ մենք ինքնահոշոտման ժամանակաշրջանում են ապրում։ Շատ բան, որ կարող էինք անել, չգիտես ինչու չենք անում։ Աշխատանքը հրեշավոր կարևորության գործ է դարձել։ Մեր ժամանակներում այնքան մարդիկ են դրանից զրկված, որ նրա մասին մտքերը խամրեցնում են մնացած ամեն ինչ։ Ես երկու մեքենա, տաս սենյականոց բնակարան ու շատ փող ունեմ։ Եվ հետո՞։ Մի՞թե դա կարող է համեմատվել այսպիսի ամառային առավոտվա հետ։ Աշխատանքը մռայլ մոլագարություն է։ Մենք տրվում են նրան այն մշտական պատրանքով, որ ժամանակի հետ ամեն ինչ ուրիշ է լինելու։ Երբեք ոչինչ չի փոխվելու։ Եվ այն, ինչ մարդիկ անում են իրենց կյանքի հետ, պարզապես ծիծաղելի է։
  • Մեր օրերում հարուստ լինելը մասնագիտության նման մի բան է։ Ու ամենևին էլ հեշտ չէ։
  • Փողն, իհարկե, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող ազդեցություն է թողնում։
  • Ոչ մի մարդ չի կարող այնքան օտար դառնալ, քան նա, որին մի ժամանակ սիրել եք։
  • Ինչ անճար է դառնում մարդ, երբ իսկապես սիրում է։ Ինչ արագ է նա կորցնում ինքնավստահությունը։ Ու ինչ միայնակ է ինքն իրեն թվում։ Նրա ողջ կենսափորձը փոշու նման ցնդում է, և նա իրեն անիքնավստահ է զգում։
  • Սերը բացատրություններ չի հանդուրժում, նրան արարքներ են պետք։
  • Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելին։ Այստեղ ոչինչ չես կարող ասել բացի նրանից, որ երջանիկ ես։ Իսկ դժբախտության մասին մարդիկ օրեր շարունակ խոսում են։
  • Սխալ է ենթադրել, որ բոլոր մարդիկ զգալու միևնույն ունակությամբ են օժտված։
  • Ինչքան քիչ է մարդու մեջ եսասիրությունը, այնքան մեծ արժեք ունի նա։
  • Զղջումն աշխարհի ամենաանօգուտ բանն է։ Ոչինչ վերադարձնել հնարավոր չէ։ Ոչինչ չի կարելի ուղղել։ Հակառակ դեպքում բոլորս սուրբ կլինեինք։ Կյանքը նկատի չի առել բոլորիս անթերի ստեղծել։ Մեր գործած արարքների տեղը թանգարանում է։
  • Ինչ էլ որ պատահի, սրտին շատ մոտ մի ընդունեք։ Կյանքում շատ քիչ բան կա, որ երկար ժամանակ է կարևորություն ունենում։
  • Կինը մետաղական կահույք չէ, նա ծաղիկ է։ Նա գործնականություն չի ուզում։ Նրան արևոտ, մեղմ խոսքեր են պետք։ Ավելի լավ է ամեն օր նրան մի հաճելի բան ասել, քան ողջ կյանքում մռայլ դեմքով աշխատել նրա համար։
  • Ինչքան պրիմիտիվ է մարդ, այնքան մեծ կարծիքի է իր մասին։
  • Երջանկությունն աշխարհի ամենաանորոշ ու ամենաարժեքավոր բանն է։
  • Կանանց ոչինչ պետք չէ բացատրել, նրանց դեպքում պետք է միայն գործել։
  • Ինձ թվում էր, կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է նրան։ Դրա մասին թող պատմեն նրա շողացող, երջանիկ աչքերը։ Դրանք բոլոր բառերից ավելի ճարտար են։
  • Կյանքն առագաստավոր նավ է, որի վրա չափից դուրս շատ առագաստներ կան, այնպես որ՝ ցանկացած պահի այն կարող է շուռ գալ։
  • Սկզբունքները երբեմն պետք է խախտել, հակառակ դեպքում դրանց մեջ ոչ մի ուրախություն չկա։
  • Ես կանգնած էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում ու մտածում, թե ինչ սարսափելի է սիրել կնոջն ու լինել աղքատ։
  • Այն, ինչ չես կարող ստանալ, միշտ ունեցածից ավելի լավն է թվում։ Դրանում է մարդկային կյանքի ողջ ռոմանտիկան ու տխմարությունը։
  • Կանանց պետք է կամ պաշտել, կամ թողնել։ Մնացածը սուտ է։
  • Դեռ ոչինչ կորած չէ։ Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մահանում է։
  • Եթե ուզում ես, որ մարդիկ ոչինչ չնկատեն, պետք չէ զգուշանալ։
  • Քանի դեռ մարդը չի հանձնվել, նա իր ճակատագրից ուժեղ է։
  • Ամենալավ քաղաքն այն է, որտեղ մարդը երջանիկ է։

1897 - Պյատրաս Կուբերտավիչյուս, լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր
1856 - Հենրի Ռայդեր Հագարդ, անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ
1805 - Ջուզեպպե Մացցինի, իտալացի քաղաքական գործիչ, հայրենասեր, գրող և փիլիսոփա, հեղափոխական, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից