«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 12

Պատմության այս օրը. հունվարի 12

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Շիկակարմիրներին համբուրելու միջազգային օրը (International Kiss A Ginger Day) *
  • Քրտնաջան աշխատանքի օրը (work Harder Day) *

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Մարգերիտ Բուրժոյսի տոնը (Feast of Saint Marguerite Bourgeoys) *
  • Ուղղափառ - Նահատակաց Անիսիա Սոլունսիացու հիշատակի օրը

Ազգային

  • Ալժիր - Բերբերյան Նոր տարի (Йеннайер) *
  • ԱՄՆ - Դեղագործների ազգային օրը (National Pharmacist Day) *
  • ԱՄՆ - Հեքիաթային վայրի մարդկանց տոնը (Feast of Fabulous Wild Men Day) *
  • ԱՄՆ - Ամանորյա որոշմանը հավատարիմ մնալու օրը (Stick to Your New Year ' s Resolution Day) *
  • ԱՄՆ - Աշխատավայրում պոեզիայի ազգային օրը (National Poetry at Work Day) *
  • ԱՄՆ - Ճանապարհորդական խանութների ազգային օրը (National Shop for Travel Day) *
  • ԱՄՆ - Տաք թեյի ազգային օրը (National Hot Tea Day) *
  • ԱՄՆ - Նշակտապի ազգային օրը (National Marzipan Day) *
  • ԱՄՆ - Հնդկական համեմով հավի ազգային օրը (National Curried Chicken Day) *
  • ԱՄՆ - Ջնարակված փքաբլիթների ազգային օրը (National Glazed Doughnut Day) *
  • Թուրքմենստան - Հիշատակի օրը *
  • Հնդկաստան - Երիտասարդության ազգային օրը *
  • Ռուսաստան - Դատախազության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Առևանգման օրը *
  • Ռուսաստան - Ներքին ծառի տնկման օրը *
  • Տանզանիա - Զանզիբարի հեղափոխության օրը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով սպանեց Ավետիսյանների ընտանիքին:

Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Տեղում սպանվել էին՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։
2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

2010 - Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։
2006 - Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։
2004 - Աշխարհի ամենամեծ «Քուին Մերի 2» օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը։
1999 - Գահընկեց արվեց Մալիի դիկտատոր Մուսա Տրաորեն և դատապարտվեց մահապատժի խոշոր չափի հափշտակումների համար։
1998 - Փարիզում ստորագրվեց մարդու կլոնավորումը արգելող արձանագրությունը:
1998 - Ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար։

  • Այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը:

1990 - Մանաշիդի վրա հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերը հայկական ինքնապաշտպանական ուժերի ջախջախիչ հակահարվածով հետ շպրտվեցին գյուղի մատույցներից:
1990 - Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Վեզիրովի ելույթը ադրբեջանական հեռուստատեսությամբ:

  • Նա կոչ էր անում հայկական բնակչության նկատմամբ վճռական գործողություններ սկսել:

1990 - Ռումինիան դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց կոմկուսի գործունեությունը։
1989 - Ղարաբաղում ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ:
1964 - Տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը, և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիկայի հետ՝ ստեղծվեց Տանզանիան:
1951 - Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
1945 - Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1945 - Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։
1933 - Երևանում գործարկվեց առաջին տրամվայը:

1846 - Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ«Կովկաս» լրագիրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1941 - Ռուբեն Մաթևոսյան, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1910 - Լուիզա Ռայներ, գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր
1903 - Իգոր Կուրչատով, ռուս ֆիզիկոս (մ. 1960)
1876 - Ջեկ Լոնդոն, ամերիկացի գրող (մ. 1916)
1867 - Նիկոլ Դուման, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (մ. 1914)
1863 - Վիվեկանանդա, հնդիկ փիլիսոփա, հասարակական գործիչ (մ. 1902)
1853 - Վարդան Վարդանով, հայ ֆիզիոլոգ
1849 - Ժան Բերո, Ֆրանսիացի նկարիչ (մ. 1935)
1628 - Շարլ Պերրո, ֆրանսիացի գրող, նշանավոր հեքիաթասաց (մ. 1703)
1591 - Խոսե դե Ռիբերա, իսպանացի նկարիչ (մ. 1652)