Պատմության այս օրը. հունվարի 6
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միջազգային
- Պատերազմի որբ երեխաների համաշխարհային օրը (World Day for War Orphans) *
- Խնձորենու օրը (Apple Tree Day) *
Հոգևոր
- Կաթոլիկ - Աստվածահայտնություն (Epiphany) *
- Կաթոլիկ - Սուրբ Անդրե Բեսատայի օրը (Feast of Saint André Bessette) *
- Հայ Առաքելական Եկեղեցի - Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն *
- Ուղղափառ - Սուրբ Ծննդյան Ճրագալույց (Քրիստոսի Ծննդյան հավերժություն) *
Ազգային
- ԱՄՆ - Նյու Մեքսիկո նահանգի պետականության օրը (New Mexico Statehood Day)
- ԱՄՆ - Տեխնոլոգիաների ազգային օրը (National Technology Day) *
- ԱՄՆ - Գրկախառնության ազգային օրը (National Cuddle Up Day) *
- ԱՄՆ - Ընթրիքին պոետ հրավիրելու օրը ազգային օրը (National Take a Poet to Lunch Day) *
- ԱՄՆ - Բակլայի ազգային օրը (National Bean Day) *
- ԱՄՆ - Շաքար-չորակիի ազգային օրը (National Shortbread Day) *
- ԱՄՆ - Սմիթի ազգային օրը (National Smith Day) *
- ԱՄՆ - Սուրբ Ծննդյան տոնածառը հավաքելու ազգային օրը (National Take Down the Christmas Tree Day) *
- Բուլղարիա - Յորդանի օրը
- Բուլղարիա - Աստվածահայտնություն
- Գերմանիա - Կախարդական կարկանդակի օրը (Dreikönigskuchen) *
- Իրաք - Զինված ուժերի օրը
- Իռլանդիա - Փոքրիկ Սուրբ Ծնունդ (nollaig na mBan) *
- Իսպանիա - Երեք թագավորների օրը (Three Kings Day) *
- Իտալիա - Լա Բեֆանա (La Befana) *
- Լաոս - Պատետ Լաոյի օրը (Pathet Lao Day)
- Լատվիա - Աստղային օր (zvaigznes diena) *
- Կիպրոս - Աստվածահայտնություն
- Հնդկաստան - Պուտրադա Էկադաշի (Putrada Ekadashi) *
- Հունաստան - Աստվածահայտնություն
- Մեքսիկա - Բուժքույրերի օրը (Día de la Enfermería) *
- Ջամայկա - Մարունների օրը *
- Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
- Ռուսաստան - Խուր-խուրմայի օրը *
Տոների մասին մանրամասն՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 - Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին ստացել է ավտոկեֆալիա (ինքնակառավարում):
1995 - Ռուսաստանը դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Շվեդիայի հետ համատեղ:
1992 - ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղը հոչակեց անկախ հանրապետություն:
- ԼՂՀ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:
1978 - ԱՄՆ պետքարտուղար Սայրուս Վենսը Հունգարիայի կառավարությանն է հանձնում Սուրբ Իշտվանի թագը։
1943 - Կարմիր բանակի անձնակազմի համար նիերդրվում են ուսադիրները։
1937 - Տեղի ունեցավ ԽՍՀՄ համամիութենական երկրորդ մարդահամարը:
1929 - Հենրիխ Հիմլերը դառնում է ՍՍ-ի պարագլուխը։
1912 - Նյու Մեքսիկոն դառնում է ԱՄՆ 47-րդ նահանգը։
1896 - Տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար:
1884 - Պաուլ Նիպկովը արտոնագրեց էլեկտրական հեռադիտակը, որը դարձավ մեխանիկական հեռուստատեսության հիմքը:
1834 - Ընդունվեց Ռուսաստանի պատական հիմնը՝ «Աստված ցարին պահապան»։
1198 - Հայոց արքա Լևոն Բ-ի թագադրությունը Տարսոն քաղաքում (Հայոց Կիլիկիա):
ԾՆՎԵԼ ԵՆ
1986 - Իրինա Շեյք, ռուս սուպերմոդել
1955 - Ռոուեն Ատկինսոնը՝ հայտնի Միստր Բին բեմական կեղծանվամբ, անգլիացի ճանաչված դերասան
1946 - Սիդ Բարեթ, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Pink Floyd խմբի հիմնադիր
- Սիդ Բարրեթը 1965 թվականին միացավ Ուոթերսի, Մեյսոնի և Ռայթի խմբին, որը հետագայում դաձավ "Pink Floyd": Սիդն գրեց նրանց երգերի մեծ մասը՝ դառնալով գլխավոր վոկալիստ և կիթառահար: Խումբը տարբեր անուններ էր օգտագործում՝ "The Abdabs", "The Screaming Abdabs", "Sigma 6" : Երբ վերջնական ընտրվել էր "The Tea Set" ("The T-Set") անունը, համերգներից մեկի ժամանակ տղաները հանդիպեցին նույնանուն խմբի և հիասթափված սկսեցին որոնել մեկ այլ՝ օրիգինալ անուն: Սիդը խմբին տվեց "The Pink Floyd Sound" անունը, որը հետագայում դարձավ "Pink Floyd" ՝մենեջերների խորհրդով: Անունը վերցված է երկու բլյուզ երաժիշտների ՝ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քոնսիլի անուններից, ում ձայնագրությունները լսում և գնահատում էր Սիդը:
1938 - Ադրիանո Չելենտանո, երգիչ, երգահան, դերասան, կատակերգու, ռեժիսոր և հեռուստահաղորդավար
- Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայ․՝ Զսպանակների վրա)։
- Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:
- Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայ․՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը:
- Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:
- Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։
- Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
- Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան:
1912 - Արբուն Տայան, հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944-ից։
1896 - Հավասի (Արմենակ Մարկոսյան), գուսան:
1888 - Վահրամ Փափազյան, նշանավոր դերասան, գրող
1822 - Հենրիխ Շլիման, գերմանացի գործարար և հնագետ
1412 - Ժաննա դ'Արկ, Ֆրանսիայի ազգային հերոսուհի