Պատմության այս օրը. օգոստոսի 31
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Գերադոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day) *
- Աֆրիկյան ավանդական բժշկության օրը *
- Հիշողությունները սիրելու օրը (We Love Memoirs Day) *
- Բլոգի օրը (Blog Day) *
Ազգային
- ԱՄՆ - Հարավայտին Կարոլինայի ազգային օրը (National South Carolina Day)
- ԱՄՆ - Խնամախոսի ազգային օրը (National Matchmaker Day) *
- ԱՄՆ - Դիատոմային հողերի ազգային օրը (National Diatomaceous Earth Day) *
- ԱՄՆ - Մաքուր օդիում հաց ուտելու օրը (National Eat Outside Day) *
- ԱՄՆ - Փաստաբանին սիրելու օրը (Love Litigating Lawyers Day) *
- ԱՄՆ - Աջիլի օրը (National Trail Mix Day) *
- Աֆղանստան - Բելուջներ և փուշտուների միասնության օրը (Baloch-Pashtun Unity)
- Աֆղանստան - Փուշտունիստանի օրը (Pashtunistan Day)
- Գերնսի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
- Էսվաստինի - Լարախաղաց Ումհլանգի պարը (Umhlanga Reed Dance) *
- Իրան - Վագրակատվի օրը *
- Լեհաստան - Համերաշխության և ազատության օրը
- Հայաստան - Հիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների (Հայ Առաքելական եկեղեցի) *
- Հարավային Սուդան - Lայրերի օրը
- Հնդկաստան - Թիրուվոնամ (Thiruvonam) *
- Ղրղզստան - Անկախության օրը
- Մալայզիա - Հարի Մերդեկա (Hari Merdeka)
- Միացյալ Թագավորություն - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
- Մոլդովա - Ազգային լեզվի օրը (Limba Noastra)
- Սուրբ Հեղինեի կղզի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
- Մեն կղզի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
- Պակիստան - Բելուջներ և փուշտուների միասնության օրը (Baloch-Pashtun Unity Day)
- Ջերսի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
- Ռուսաստան - Անասնաբուժական աշխատողի օրը
- Ռուսաստան - Հիշողության կորստի դեմ պայքարի օրը *
- Ռուսաստան - Շետեր շրշյունի օրը *
- Սինգապուր - Ուսուցչի օրը
- Տրինիդադ և Տոբագո - Անկախության օրը
- Ուզբեեկստան - Բռնության զոհերի հիշատակի օրը
- Ֆիլիպիններ - Ազգային հերոսների օրը (National Heroes Day)
* Օգոստոսի 31-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 - Բրազիլիայի Սենատի որոշմամբ նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվեց պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալի մասնակցության պատճառով։
1997 - Ամերիկացի Դեվիդ Միան համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ դոփապարով (չեչոտկա) 45.45 կիլոմետրն անցնելով 7 ժամում։
1996 - ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելան խոստովանեց, որ սիրային կապ է ունեցել Մոզամբիկի նախկին առաջնորդ Սամորա Մեշելի այրու հետ։
1996 - Իտալիայի հեծանվավազքի հավաքականը թիմային պայքարում սահմանեց համաշխարհային ռեկորդ՝4 կիլոմետրն անցնելով 4 րոպե 00.958 վայրկյանում (այժմյան ռեկորդը 3։51.659 է)։
1995 - Քլիվլենդում բացվեց ռոք-ն-ռոլի թանգարանը:
1994 - Ավարտվեց ռուսական զորքի դուրսբերումը Գերմանիայից։
1994 - Իռլանդիայի հանրապետական բանակը զինված պայքարը դադարեցնելու մասին հայտարարարություն կատարեց։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Կուբատլու քաղաքը։
1991 - Ղրղզստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1989 - Ռումիներենը հայտարարվեց Մոլդովայի պետական լեզու և անցում կատարվեց լատինագրի։
1987 - Մայքլ Ջեքսոնը թողարկեց իր «Bad» ալբոմը։
1980 - Լեհաստանում կազմավորվեց «Համերաշխություն» արհմիությունը։
1974 - Հունաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին։
1973 - Վախճանվեց Ջոն Ֆորդը՝ «Օսկարի» պատմության միակ ռեժիսորը, ով 4 անգամ ստացել է «Օսկար լավագույն ռեժիսորի համար» մրցանակը:
1940 - Թուրքիայում տպագրվեց հայկական «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։
1919 - Իռլանդիայում արգելվեց մամուլի գրաքննությունը։
1900 - Բրիտանիայում սկսվեց Կոկա-կոլայի վաճառքը։
1673 - Թափառաշրջիկները վտարվեցին Քվեբեկից (Կանադա)։
ԾՆՎԵԼ ԵՆ
1971 - Քրիս Թաքեր, ամերիկացի կատակերգակ դերասան և պրոդյուսեր
- Հանդիսատեսին հայտնի է «Փողերը որոշում են ամեն ինչ», «Պիկ ժամ», «Պիկ ժամ 2», «Պիկ ժամ 3» և «Հինգերորդ տարրը» ֆիլմերից։
1940 - Հենրիկ Էդոյան, հայ բանաստեղծ, գրականագետ
1908 - Վիլյամ Սարոյան, հայազգի ամերիկացի գրող
- Վիլյամ Սարոյանն ասել. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»: