Պատմության այս օրը. փետրվարի 28
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հազվագյուտ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day) *
- Առանց Facebook-ի համաշխարհային օրը (World Day without Facebook) *
- Դերձակի համաշխարհային օրը (World Tailor ' s Day) *
Կրոնական
- Կաթոլիկություն - Նահատակ Ավերկիայի հիշատակը
- Կաթոլիկություն - Հռոմի Պապ Գիլարիայի հիշատակը
- Ուղղափառություն - Սուրբ Օնիսիմիի հիշատակը *
- Ուղղափառություն - Վիլենի Աստվածամոր սրբապատկերի հիշատակը *
Ազգային
- ԱՄՆ - Հասարակական վայրերում քնելու ազգային օրը (National Public Sleeping Day) *
- ԱՄՆ - Ատամնափերու ազգային օրը (National Tooth Fairy Day) *
- ԱՄՆ - Տարտար սոուսի ազգային օրը (National Tartar Sauce Day) *
- ԱՄՆ - Ֆլորիստիկայի ազգային օրը (National Floral Design Day) *
- ԱՄՆ - Շոկոլադե սուֆլեի ազգային օրը (National Chocolate Souffle Day) *
- ԱՄՆ - Անպետքություններից հրաժարվվելու ազգային օրը (National Skip the Straw Day) *
- Արաբական երկրներ - Ուսուցչի օրը (Teachers’ Day) *
- Բենին - Ժողովրդական ինքնիշխանության օրը (People’s Sovereignty Day)
- Թայվան - Խաղաղության հիշատակի օրը (Peace Memorial Day) *
- Իսպանիա - Անդալուզիայի օրը (Andalusia Day) *
- Հայաստան - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը *
- Հնդկաստան - Գիտության ազգային օրը (National Science Day) *
- Ռուսաստան - ՆԳՆ անձնակազմի տեսչական ստուգման ստեղծման օրը
- Ռուսաստան - Օնիսիմ Օվչար *
- Ռուսաստան - Ձմռան հեռանալու օր *
- Ուկրաինա - Պարեկային ծառայության աշխատողների օրը (День працівників патрульно-постової служби) *
- Ուկրաինա - ԶՈւ ավիացիայի շտուրմանական ծառայության օրը (День штурманської служби авіації ЗСУ)
- Ֆինլանդիա - Կալևալայի օրը (Kalevala Day) *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 - Բենեդիկտոս XVI-ը պապը հրաժարվում է գահից։
2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։
- Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։
2006 - Jordanhill railway station-ը դառնում է Անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:
2005 - ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը անչափահասների նկատմամբ մահապատժի կիրառումը սահմանադրությանը հակասող է հայտարարում։
2002 - Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինում է € եվրո։
1998 - Սկսվեց Կոսովոյի ռազմական հակամարտությունը։
1998 - «Տիտանիկը» դառնում է աշխարհով մեկ մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը:
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։
- Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։
1992 - ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեն (ԱՊԿ) որոշում է ընդունել։
- Կարևորագույն բաղադրիչներն էին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, մարդասիրական միջանցքների ստեղծումը և հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարման էմբարգոն։
1991 - Ավարտվեց Պարսից ծոցի պատերազմը։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1983 - ASALA. Չեզոքացվում է Լյուքսեմբուրգում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մոտ տեղադրված ռումբը։
- Հայ Գաղտնի Բանակ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը Փարիզի Օպերայի շրջանում պայթյուն է որոտում թրքական «Մարմարա» տուրիստական գրասենյակի առջև։ Քարտուղարուհի Ռընե Մորեն մահանում է, չորս հոգի վիրավորվում են, պատճառվում են նյութական վնասներ։
- Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
1976 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։
1966 - Սովետական «Վեներա-3» միջմոլորակային կայանն առաջին անգամ հասնում է Վեներայի մակերևույթին։
1956 - ԱՄՆ-ում պատենտավորվում է համակարգիչների համար նախատեսված ցանցային կաբելը։
1954 - ԱՄՆ-ում տեղի ունեցավ ջրածնային ռումբի պայթյունը:
1947 - Թայվանում հակակառավարական ցույցը ճնշելու ժամանակ սպանվում է 30.000 մարդ։
1947 - Արժույթի միջազգային հիմնադրամն սկսում է իր ֆինանսական գործառույթները:
1936 - Ավարտվում է Հուվերի ամբարտակի շինարարությունը:
1935 - Ամերիկացի քիմիկոս Ուոլես Կարոզերսն առաջին անգամ սինթեզում է նեյլոնը։
1928 - Երևանի պետական համալսարանում բացվեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։
1922 - Եգիպտոսը անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1919 - Կորեայում սկսվում է Ճապոնիայի տիրապետության դեմ ուղղված Մարտի 1-ի շարժումը:
1905 - Ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը և փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։
1896 - Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Բեկերելը հայտնաբերում է ռադիոակտիվությունը։
1873 - Ռեմինգտոնը սկսեց գրամեքենայի արտադրությունը:
1872 - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։
1854 - Հիմնադրվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը:
1852 - Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։
1835 - Լույս է տեսնում ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը:
1565 - Ռիո դե Ժանեյրոյի հիմադրումը։
1555 - Նոստրադամուսը հրապարակեց իր գուշակությունների գիրքը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1993 - Էմիլի դը Ֆորեսթ (Emmelie de Forest), դանիացի երգիչ-երգչուհի
1985 - Ելենա Յանկովիչ, սերբ թենիսիստ
1980 - Թեյշաուն Փրինս (Tayshaun Prince) ամերիկացի բասկետբոլիստ
1942 - Բրայան Ջոնս, The Rolling Stones բրիտանական ռոք խմբի հիմնադիր, կիթառիստ
- Բրայան Ջոնսը հայտնի է դարձել երաժշտությունն անսովոր ուղու վրա դնելու իր յուրահատուկ երաժշտական տաղանդի ու վառ, նորաձև կերպարների շնորհիվ։ Նվագել է 20-ից ավելի երաժշտական գործիքների վրա։ Նա առաջիններից մեկն է, որ համալրել է տխրահռչակ «27 ակումբի» շարքերը։
1936 - Հակոբ Ջիվանյան, հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (մ. 2016)
1912 - Յակով Լազարև, հայ սովետական դիվանագետ
1880 - Մարտիրոս Սարյան, հայ գեղանկարիչ (մ. 1972)
1533 - Միշել դը Մոնտեն (Michel de Montaigne) ֆրանսիացի փիլիսոփա (մ. 1592)