Պատմության այս օրը. փետրվարի 4
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day) *
- Փոստարարին երախտագիտության օրը (Thank Your Mailman Day) *
- Սվիտերի օրը (Sweater Day) *
- Ռետինե գալոշների ծննդյան օրը *
- Նեանդերթալացու օրը (Neanderthal Day) *
Կրոնական
- Առաքելական (Հայաստան) - Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը *
- Կաթոլիկություն - Սուրբ Վերոնիկայի հիշատակը
- Կաթոլիկություն - Սուրբ Կատերինա Դե Ռիչիի հիշատակը
- Ուղղափառություն - Սուրբ Տիմոթեոս առաքյալի հիշատակի օրը *
- Ուղղափառություն - Սուրբ Մակարիա Ժաբինսկու Բելևյան հրաշագործի հիշատակի օրը *
Ազգային
- ԱՄՆ - Կանեփի ազգային օրը (Ազգային Hemp Day) *
- ԱՄՆ - Վակուումի ստեղծման ազգային օրը (National Create a Vacuum Day) *
- ԱՄՆ - Ռոզա Փարքսի օրը (Rosa Parks Day) *
- ԱՄՆ - Տնական ապուրի ազգային օրը (National Homemade Soup Day) *
- ԱՄՆ - Լցոնած սնկերի ազգային օրը (National Stuffed Mushroom Day) *
- ԱՄՆ - Խոզիամսի երախտագիտության օրը (Pork Rind Appreciation Day)
- Անգոլա - Ազատագրական շարժման օր (ազատություն շարժման օր)
- Թայվան - Ագարակատերերի օրը (Farmer’s Day)
- Ճապոնիա - Ձյունե ֆիգուրների փառատոն Սապորոյում *
- Շրի Լանկա - Անկախության օրը (Independence Day)
- Ռուսաստան - Տիմոֆեևյան օրը *
- Ռուսաստան - Լավ տրամադրության տոն *
- Ռուսաստան - Հրաշալի հրաշագործների օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - Անգլիական և ֆրանսիական ատոմային սուզանավերը Ատլանտյան օվկիանոսի խորքերում բախվեցին իրար
2005 - Երևանի «ՏԷՑ-ի կռուգում» քրեաօլիգարխիկ տարերի բախման ժամանակ փոխհրաձգությունից զոհվեց Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
2004 - Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։
1998 - Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հրաժարական տված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն։
1992 - Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։
1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Սեն-Միշել թաղամասում գտնվող «Ժիլբեր Ժեոն» մեծ գրախանութում՝ վիրավորելով երեք անձի և պատճառելով նյութական վնասներ։
- Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։
1936 - Առաջին անգամ սինթետիկ եղանակով ստացվեց ռադիոակտիվ նյութ։
1934 - ԽՍՀՄ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը:
1861 - Ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1789 - Ջորջ Ջաշինգթոնը դարձավ ԱՄՆ 1-ին նախագահը։
960 - Չինաստանում Սուն դինաստիայի կառավարման սկիզբը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006 թ.-ի NBA-ի չեմպիոն
1948 - Էլիս Կուպեր, ամերիկացի ռոք երգիչ ու երգերի հեղինակ
- Հիմնել է «Alice Cooper» խումբը։ Նկարահանվել է նաև ֆիլմերում, վարում է սեփական «Nights with Alice Cooper» ռադիոհաղորդումը։
1915 - Նորման Ուիզդոմ, բրիտանացի կատակերգու դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր
- Հայտնի է իր ստեղծած Նորման Պիտկինի դերով։
1907 - Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (վ. 1991)։
1878 - Զապել Եսայան, հայ գրող, հրապարակախոս (վ. 1943):
1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ (վ. 1934)
1494 - Ֆրանսուա Ռաբլե, ֆրանսիացի գրող-հումանիստ
- Հեղինակել է «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը։