Արցախ
Պեսկով. «Այլ ելք չկա»
Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ ուղիներ չեն տեսնում, բացի դիվանագիտական ճանապարհից։
«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունի մեջ դնի։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,– շեշտել է նա։
Պեսկովի խոսքով ՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Այլ ելք չկա», - ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։