Պաշտոնական
ՊՆ. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն` հերքելով նրանց տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հողորդագրության մեջ:
Նշենք՝ թշնամին պարբերաբար նման ապատեղեկատվություն տարածելուց հետո կրակ է բացում ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղությամբ: