Քովիդի թեստը չներկայացնելիս քաղաքացին կազատվի աշխատանքից, իսկ պաշտոնյան՝ ոչ
Չպատվաստվածները կամ քովիդ թեստ չհանձնողները ու դրա հետևանքով աշխատանքի չներկայացող անձինք կարող են ազատվել աշխատանքից։ Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է մշակել, որը դեռ քննարկման փուլում է։
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում այն որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Չլինելու դեպքում աշխատանքից կարող են ազատել։
Որոշումը, սակայն, չի վերաբերում, օրինակ Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին և այլ պաշտոնյաներին։
Նախագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը։