«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել (տեսանյութ)

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իսկանդերի» վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կարող է ապակողմնորոշման հետևանք լինել։

««Իսկանդերների» հրթիռների հայաստանյան ամբողջ քանակը երկրի զինված ուժերի պահեստներում է»,- հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

ՌԴ ՊՆ-ն նշում է նաև, որ «Իսկանդերները» կիրառվել են Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, ինչը ռուսական կողմը որակում է իբրև այդ զինատեսակի արդյունավետ փորձարկում ու այդ տվյալների վրա հիմնվելով պնդում, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու մասին, ըստ ամենայնի հետևանք է ՀՀ վարչապետին մատուցված սխալ տեղկատվության։

Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

-->