Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկաթուղու զարգացման հարցը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, երկու երկրների վարչապետներն ընդգծել են Անդրկովկասում խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցեր, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Միշուստինը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության արագ կայունացումը, ռազմական գործողությունների դադարեցումը և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը: