Ռուսաստանը ստուգում է Հայաստանի տարածքում կառույցների վնասման մասին տեղեկատվությունը
Ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքում կառույցների վնասների մասին տեղեկատվությունը, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մեր զինվորական գերատեսչությունները ստուգում են այդ տեղեկատվությունը, նրանք մշտական շփման մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինի խոսնակն առաջարկել է սպասել ստուգումների արդյունքներին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։