«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

RSF. Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

RSF. Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների»  (RSF) կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,-նշված է կազմակերպության գրառման մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ավելին՝ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։