«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Սերգո Տոնոյան. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ՍՏՈՒՄ Է»

Սերգո Տոնոյան. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ՍՏՈՒՄ Է»

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ՍՏՈՒՄ Է և ահա, թե ինչու.

- Ստում է, որ 1994 թվականից Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Փաստերը հակառակն են ապացուցում: Մասնավորապես 1997թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած Փուլային ծրագրում (որին համաձայնել էր նաև Ադրբեջանը) չկա ոչ մի հղում ո՛չ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

- Ստում է, երբ պնդում է, որ 2018թ-ին գալով իշխանության՝ հասկացել է այս «ճշմարտությունը», բայց չի խոստովանել ինքն իրեն: Մեր մեջ ասած՝ ավելի հիմար միտք դժվար էր պատկերացնել. որովհետև, եթե ինքդ հասկացել ես մի բան, էլ ինչը ինքդ քեզ խոստովանե՞ս: Հասկացածդ խոստովանե՞ս:

Իսկ իրականությունը հետևյալն է.

2018-ին Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, իրեն համարել է ամենակարող, որովհետև վստահ է եղել, որ ունի ինչպես ժողովրդի, այնպես էլ ժողովրդավարական աշխարհի աջակցությունը և կարող է իրագործել և մարսել ցանկացած մտադրություն: Իսկ Փաշինյանի և նրա թիմի մտադրությունները անթաքույց արտահայտված են ինչպես իրենց հայտարարություններում, այնպես էլ իրենց արարքներում: Դրանք միտված են եղել հետևյալին. քանդել բանակցային գործընթացը, ծաղրել Ադրբեջանի ղեկավարին, հուլիսյան արկածախնդրությամբ սադրել Ադրբեջանին, բոլոր գործողություններով մոտեցնել պատերազմը: Նպատակը հետևյալն էր. Հայաստանը գրավում էր ևս մի քանի շրջան, այնուհետև այն վերադարձնում՝ Ղարաբաղի և 7 շրջանների անկախության դիմաց: Նիկոլ Փաշինյանն էլ մտնում էր պատմության մեջ՝ որպես հող գրավող, պատերազմ հաղթող և Ղարաբաղին անկախություն բերող: 
Այլ բացատրություն չկա: Եթե նպատակը սա չի եղել, ուրեմն Նիկոլ Փաշինյանը 2018-2020թթ. ԿԱՆԵՐ ԳՈՆԵ ՄԵԿ ՔԱՅԼ ԿԱՆԽԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ: Նման քայլ ՉԿԱ: 

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ անցի 20 տարի էլ, նա չի ազատվելու Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ գործած այս ծանրագույն հանցանքի համար քաղաքական ու քրեաիրավական պատասխանատվությունից՝ Հայաստանին պատերազմի տանելու, 4000 երիտասարդի զոհելու, Հայաստանի պաշտպանական համակարգը կազմաքանդելու, ժողովրդի արժանապատվությունը ոտնահարելու, նրա մեջ պարտվածի ու զոհի հոգեբանությունը վերակենդանացնելու համար: Դրա համար պատրաստ է անվերջ ստել՝ հատուցման պահը ձգելու համար:
***
«Մեծարգո լակոտի» մոտ նախատոնական սրացումներ են։

Ստամոքսը՝ խոզի բուդ խժռելու եւ մի երկու բաժակ էլ կոնծելու ակնկալիքով տորպեդահարում է ուղեղի առանց այդ էլ նորմալ չաշխատող սնուցումը. հետեւանքը՝ հասարակությանը կրկին գժի տեղ դնելու մոլագար պոռթկումն է, նախապես մտածված էժանագին շոու ծրագրով։ 
Մի գործ, որ ցավոք սրտի, այս արարածի միակ աննախադեպ հաջողությունն է։

Թող գալիք տարում, Հայաստանում նիկոլին ձայն տվածների ապաշխարանքի տարի լինի։

Սերգո Տոնոյան