Պաշտոնական
Սերժ Սարգսյանի եղբայրը և թիկնազորի պետը դատի են տվել Էթիկայի հանձնաժողովին (տեսանյութ)
Նախկին և ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերում առկա խնդիրների պատճառով դատական գործեր կան, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Վարույթների գերակշիռ մասը վերաբերում է նախկին պաշտոնյաներին։ Ունենք ԱԺ պատգամավորներ, դատավոր։ Խնդիրը վերաբերում է պաշտոնի դադարեցման հայտարարգիր չներկայացնելուն, հայտարարագրի մեջ սխալների առկայությանը»,- հավելեց Հարությունյանը։
Իսկ նախկին պաշտոնյաներից Էթիկայի հանձնաժողովին դատի են տվել, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն ու այլոք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրի տեսանյութում