Հասարակություն
Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում
Երևանի «Հաղթանակ» թաղամասում ողբերգական դեպք է գրանցվել։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 09:10-ի սահմաններում, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ինտերնատ այցելած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր։
Նա ցած է նետվել տուն-ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից: