«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Շոյգուն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների տեղակայման կապակցությամբ

Շոյգուն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների տեղակայման կապակցությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մտահոգել են Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու տեղեկությունները, - նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

«Երեկ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այդ առնչությամբ մտահոգություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին:,

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը։ 

Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար»։