Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը
JNEWS-ը տեղեկացնում է, որ հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը:
Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ:
Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:
Նշենք, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ:
JNEWS-ի տվյալներով, մոտավոր 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին: