«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Տաթևիկ Հայրապետյան. Սա Ալիևը չի ասել, այլ ՀՀ գերագույն գլխավոր «բարենորոգչի» երեկվա խոսքն է Հայ առաքելական եկեղեցու մասին

Տաթևիկ Հայրապետյան. Սա Ալիևը չի ասել, այլ ՀՀ գերագույն գլխավոր «բարենորոգչի» երեկվա խոսքն է Հայ առաքելական եկեղեցու մասին

«2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր: Դուք գիտեք՝ հիմա, իհարկե, հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաեւ դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կան նաեւ իսլամի ծայրահեղական դրսեւորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը ստիպված է պայքարել»:

Սա Ալիեւը չի ասել, այլ ՀՀ գերագույն գլխավոր «բարենորոգչի» խոսքն է Հայ առաքելական եկեղեցու մասին՝ երեկվա իր հարցազրույցում:

Սա ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ ակնհայտ զրպարտություն է եւ վիրավորական է քրիստոնյաների եւ քրիստոնեական արժեքների նկատմամբ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական արշավ է ձեռնարկել՝ Ադրբեջանի ուղիղ պատվերով:

Հիշեցնեմ նաեւ, որ Ալիեւի հրահանգով այս արշավի մեկնարկը տված Փաշազադեն դեռ անցյալ տարվա մայիսին ասել էր. «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան բոլոր տարածաշրջանային երկրների համար...»։

Տաթևիկ Հայրապետյան