Թաթուլ Հակոբյան. Վերընտրված աղետ
aliqmedia.am. «Եռաբլուրում ծածանվող դրոշակների խշշոցը, 4 հազարից ավելի թարմ հողաթմբերը, անհետ կորածներն ու 10 հազար վիրավորները, 8 հազար քառակուսի կիլոմետր հողերի կորուստը, ազգային նվաստացումն ու ստորացումը, Բաքվի բանտերում տառապող հայ տղաների հայացքները բավարար չէի՞ն, որ չգնայինք, 54 տոկոս քվե տայինք արդեն վերընտրված աղետին:
Սերունդները կարդալու են ու չեն կարողանալու բացատրել, ավելին՝ ներել, թե ինչպես իրենց նախնիները քվե տվեցին մի մարդու ու մի ուժի, որ վերջին 100 տարում հայ ժողովրդի համար բերել էր ամենամեծ աղետն ու պարտությունը:
...
Այս իշխանությունը, որի անունը ՔՊ է, երկրորդ անգամ ստանում է հայ ժողովրդի քվեն ոչ թե Թավշյա հեղափոխությունից, այլ 44-օրյա աղետից հետո: Այսինքն՝ ընտրություններին մասնակից ամեն երկրորդը եւ ընտրելու իրավունք ունեցող ամեն չորրորդը ձայն է տվել մի մարդու եւ մի ուժի, որ աղետ է բերել մեր պետությանը:
...
Մենք չենք անտեսում այն իրականությունը, որ մեր պարտության թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից բացի մեղքի ու պատասխանատվության բաժին են կրում նախկին իշխանությունները եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց կրկին, 54 տոկոսը չի կարող լինել արդարացում:
Ու տեսեք, այս երեքը միասին ստացել են քվեների ավելի քան 81 տոկոսը:
54 տոկոս քվե տված ժողովուրդը ներելու է գործող իշխանությունների այլ մեղքեր եւս, քանի որ չի ուզում լսել Եռաբլուրում ծածանվող դրոշակների խշշոցը, չի ուզում տեսնել 4 հազարից ավելի թարմ հողաթմբերը, ներում է անհետ կորածների ու 10 հազար վիրավորների իրողությունը...»:
Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյան
Ամբողջական՝ aliqmedia.am-ում