Տեր-Պետրոսյանը մղում է մարդկանց խնդիրներին նայելու բաց աչքերով. Տիգրան Պասկևիչյան
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին - «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ»
«...Իմ մոտ տպավորություն կա, որ մենք այսօր, Տեր-Պետրոսյանի այս առաջարկն էլ նկատի ունենալով, գտնվում ենք 1998 թվականի հունվարի վիճակում։ Այսինքն՝ նորից առաջացել է խնդիր հավաքելու բոլորին, նստելու, բացատրելու մանրամասնորեն… ես չեմ ասում դաս տալու, այլ մղելու նայել իրողություններին պարզ, բաց աչքերով։ Մի քիչ մարդիկ խառնում են ամեն ինչ, նույնիսկ գրում են Ֆեյսբուքում, որ այո, Տեր-Պետրոսյանը նախաձեռնել է իր իսկ բնորոշմամբ՝ ազգակործան պատուհասի մաքրագործման պրոցես և այլն։
Բայց իրականում խնդիրը հետևյալն է. ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ լուծում ունի, կամ Նիկոլ Փաշինյանը մի լուծում ունի, որը Լևոն Տեր-Պետրոսյանի դուրը էկել ա, ուզում ա պարտադրի որևէ մեկին։ Ընդամենը, ինչպես 97-ին, 98-ին, արվում է հետևյալը. մղում ա մարդկանց կամք դրսևորելու, խնդիրներին նայելու բաց աչքերով։ Մի քիչ ծանոթացա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, նորից համոզվեցի, որ սա 98 թվականն ա։
Մեր վերջին քսանհինգ տարվա, երեսուն տարվա կուրսը ամբողջովին հիմնված ա հորինված փաստերի վրա, իբր Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։ Երբ որ մարդկանց ասում ես մի հատ փաստ բերեք որտեղ ա ասել, չկա։ Նույնն էլ էս կապիտուլյացիայի մասին ա։ Ինքը ընդամենը ասեց, որ կապիտուլյացիան էղել ա, ես էլ առաջինն եմ ասել։ Դրանից պետք չի վհատվել։
Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը մի քիչ սթափ դատողություն ունեն, այս ֆորմատը գուցե իրենց պետք գա։ Որովհետև էս ֆորմատը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է միանձնյա, ինքնագլուխ որոշումներ չկայացնել։ Մենք արդեն տեսել ենք էս չորս տարվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է ղեկավարում էս երկիրը, համենայն դեպս քաղաքական, ստրատեգիական հարցերում, և տեսել ենք, որ միանձնյա ղեկավարումը ինչ աղետների է բերել։ Ու ամեն օր բերում ա...»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատության» տեսանյութում.