«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ: