«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի:
Երկրորդ՝ անթերի ցատկի համար Դավթյանն առհասարակ 15 գնահատականը ստացավ ու դեռևս առաջատարն է:

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի:

Նշենք՝ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 23-ին։ 
Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ`

հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: