Տարածաշրջան
Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է կործանվել, որը պատկանում էր Ռուսաստանին։ Ավելի վաղ տարածված այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական ինքնաթիռը վարձակալությամբ էր հանձնվել թուրքական կողմին ու գտնվում էր Թուրքիայի անտառային տնտեսության հաշվեկշռում։
Ինքնաթիռում եղած 8 հոգուց 5-ը եղել են ռուս զինծառայողներ, 3-ը` Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք անձնակազմին ուղղորդել են դեպի հրդեհաշիջման աշխատանքների կենտրոններ: Ըստ ԶԼՄ–ների` անձնակազմի բոլոր անդամները մահացել են։
Նշվում է, որ ողբերգության պատճառները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը: