Պաշտոնական
Տոյվո Կլաար. Խիստ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության կապակցությամբ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
«Խիստ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության կապակցությամբ: Կարևոր է, որպեսզի երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն և օգտագործեն հաղորդակցության բոլոր ալիքները ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- գրել է Տոյվո Կլաարը: