Թշնամին հրետանային միջոցներից կրակել է Նորաբակի ու Վերին Շորժայի ուղղությամբ
Այսօր ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Լրացված.
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: