Պաշտոնական
Թշնամին կրկին կրակել է Վերին Շորժայի ու Սոթքի դիրքերի ուղղությամբ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի՝ «հայկական կողմում տուժածներ չկան»: